ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մեր փորձը կուսումնասիրեն նաև տաջիկները
Դեռ երկու ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին էր դիմել Տաջիկստանի Հանրապետության առողջապահության նախարարը` առողջապահական համակարգում արդյունքների հիման վրա ֆինանսավորման Հայաստանի փորձն ուսումնասիրելու, ինչպես նաև Տաջիկստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակիցների համար կարճաժամկետ ուսումնական դասընթաց կազմակերպելու աջակցության առաջարկով։
Այդ նպատակով արդեն Հայաստանում է Տաջիկստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Սաիդա Ջաբիրովայի գլխավորած պատվիրակությունը։ Այսօր պատվիրակությանն ընդունեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը։ Նրա խնդրանքով Սաիդա Ջաբիրովան ընդհանուր գծերով ներկայացրեց Տաջիկստանի առողջապահական համակարգի վիճակը` տեղեկացնելով, որ նաև Համաշխարհային բանկն է խորհուրդ տվել ուսումնասիրել Հայաստանի փորձը։ Նա նշեց, որ, չնայած իրականացվող բարեփոխումներին, լուրջ խնդիրներ կան հատկապես ֆինանսավորման ոլորտում։ Դեռևս բարձր է ստվերային դրամաշրջանառությունը, անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով բնակչության պարտադիր ապահովագրության մասին 2002 թվականին ընդունված օրենքը կասեցվել է մինչև 2014-ը։ Լուրջ խոչընդոտ է մեծաթիվ բնակիչների աշխատանքային միգրացիան, ինչպես նաև չաշխատող ազգաբնակչության բարձր տոկոսը։
Հայկ Դարբինյանն իր հերթին ներկայացրեց անկախացումից հետո Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում իրականացված բարեփոխումները` շեշտադրելով ֆինանսավորման մեխանիզմների ճիշտ ընտրության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև ընտանեկան բժշկի ինստիտուտի կայացումը, որն արդյունավետ է հատկապես գյուղական վայրերում։
Հայկ Դարբինյանը վստահեցրեց, որ նախարարությունը պատրաստակամ է ներկայացնելու ունեցած փորձն ու Տաջիկստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակիցների համար «Առողջապահական համակարգում արդյունքների հիման վրա ֆինանսավորման ներդրումը» կարճաժամկետ դասընթացներ անցկացնելու, որպեսզի պատվիրակության այցը հնարավորինս արդյունավետ լինի։ Նախարարի առաջին տեղակալը նաև նշեց, որ Հայաստանում գտնվելու մեկ շաբաթվա ընթացքում նրանք կհասցնեն հանգամանորեն ծանոթանալու իրենց հետաքրքրող բոլոր հարցերին։
Այնուհետև Տաջիկստանի առողջապահության նախարարության պատվիրակությունը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանի և առողջապահական ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանի հետ անցկացրեցին աշխատանքային քննարկումներ ուսումնական դասընթացի կազմակերպման և դրանում ընդգրկվող հարցերի շրջանակի վերաբերյալ։
05.06.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
10.10.2025
03.07.2025
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







